Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է
19.12.2018 | 13:03

Այսօր ժամը 08:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար, փակ՝ բեռնատարներ ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում մերկասառույց է: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ձյուն է գալիս: Կոտայքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Դիտվել է՝ 336

Մեկնաբանություններ