ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Տիգրան Աթանեսյան. Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի տեղեկություններն ամբողջությամբ սուտ են

Տիգրան Աթանեսյան. Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ Քննչական կոմիտեի տեղեկություններն ամբողջությամբ սուտ են
19.12.2018 | 13:05

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկություններն ամբոջղությամբ սուտ են և զրպարտություն` գրել է Վովա Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «ՀՀ ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։ Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար», - գրել է Տիգրան Աթանեսյանը:

Դիտվել է՝ 321

Մեկնաբանություններ