Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր

The Economist-ը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր
19.12.2018 | 13:10

Բրիտանական The Economist հանդեսը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» մրցանակը ստանում է ոչ ամենաազդեցիկ, ոչ ամենահարուստ, ոչ ամենահամեղ սնունդով երկիրը, որ տոնում է առաջընթաց: Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին, ազդարարում է Էկոնոմիստը:


Բարդ ընտրություն էր, տարվա երկիր կոչմանը հավակնում էին Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Էկվադորը, Պերուն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը… վերջում ընտրությունը երեք երկրի շրջանակում էր՝ Մալազիան, որտեղ քաղաքացիներն ընտրություններով հեռացրին վարրչապետին, որը չէր կարողացել բացատրել իր բանկային հաշվին 700 միլիոն դոլարի առկայությունը: Եթովպիան, որը բարեփոխիչ ղեկավար է գլխավորել: Աբիյ Ահմեդն ազատ է արձակել քաղբանտարկյալներին, խոստացել իրական ընտրություններ կազմակերպել և այլ բարեփոխումներ անել:


Հայաստանում նախագահ Սերժ Սարգսյանը փորձել է երկարաձգել իր կառավարումը, բայց մարդիկ փողոց են դուրս եկել: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրողն ու պատգամավորը, հեղափոխության ալիքի վրա եկավ իշխանության: Նրա նոր դաշինքը ընտրություններին 70% է ստացել: Պուտինանման տիրակալը հեռացվեց և ոչ մի մարդ չսպանվեց: Ռուսաստանն արդարացում չուներ միջամտելու: Անկայուն տարածաշրջանում ապրող հին և հաճախ վատ կառավարություն ունեցած ժողովուրդը դեմոկրատիայի և նորացման հնարավորություն ունի: Այդ պատճառով Հայաստանը տարվա երկիրն է: Շնորհավորում եմ, եզրափակում է Էկոնոմիստը:

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ