Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը

Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
19.12.2018 | 13:12

Բելգիայի թագավոր Ֆիլիպը չի ստորագրել վարչապետ Շարլ Միշելի հրաժարականի դիմումը: Թագավորական պալատից հայտնել են, որ թագավոր Ֆիլիպն ընդունել է Բելգիայի վարչապետին, սակայն հետաձգել է հրաժարականն ընդունելու որոշումը: Նման դեպքերում թագավորը որոշումից առաջ խորհրդակցություններ է անցկացնում առաջատար կուսակցությունների հետ: Լակեն պալատում թագավորի և վարչապետի հանդիպումը տևել է 15 րոպե, վարչապետը հեռացել է՝ առանց լրագրողների հետ խոսելու:


Շարլ Միշելը հրաժարականի մտադրության մասին հայտարարել էր խորհրդարանում՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման ժամանակ: Նրան անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի մեծ օրակարգ էին մտցրել երկու խմբակցություն: Մեկ շաբաթ առաջ կառավարության հինգ անդամ հրաժարական էր տվել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով վարչապետի կողմից ՄԱԿ-ի միգրացիոն պակտի ստորագրման առնչությամբ:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ