Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի չորս խմբակցություն հայտարարել է Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի չորս խմբակցություն հայտարարել է Մեյի կառավարությանն անվստահություն հայտնելու մասին
19.12.2018 | 13:15

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի չորս խմբակցություն պահանջ է ներկայացրել Պահպանողականների կառավարությանը և վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն իրականացնել` հայտարությունն արված է Շոտլանդական ազգայնական խմբակցության թվիթերյան էջում: Բացի Շոտլանդական ազգայնական խմբակցությունից պահանջին միացել են Լիբերալ-դեմոկրատների, Կանաչների և Ուելսի խմբակցությունները: «Հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կսատարի, որ մեր առաջարկությունը խորհրդարանում քննարկվի սուրբծննդյան տոներից առաջ՝ մինչև նստաշրջանի ավարտը», - ասել է Համայնքների պալատում Շոտլանդական ազգայնական խմբակցության ղեկավար Իեն Բլեկֆորդը:


Մեծ Բրիտանիայի կառավարությունը պարտավոր է Համայնքների պալատում քննարկել իրեն անվստահություն հայտնելու հարցը, եթե առաջարկը պաշտպանում է պաշտոնապես իրեն ընդդիմություն հայտարարած խմբակցության առաջնորդը, որը ներկայում Լեյբորիստական խմբակցության ղեկավար Ջերեմի Կորբինն է:
Լեյբորիստները դեռևս չեն միացել չորս խմբակցությունների պահանջին:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ