Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ձեր գերզբաղված առօրյայից հատկացրեք մեզ ընդամենը քսան րոպե և կտեսնեք այն սերնդին, ովքեր պատրաստ են փրկել և վերածնել «Հայֆիլմը»

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ձեր գերզբաղված առօրյայից հատկացրեք մեզ ընդամենը քսան րոպե և կտեսնեք այն սերնդին, ովքեր պատրաստ են փրկել և վերածնել «Հայֆիլմը»
19.12.2018 | 15:28

Հարգարժան հեղափոխական վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան։ Ձեզ են գրում «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության անդամները։ Մեր երկու տարեկան նախաձեռնությունը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ պայքարում էր «Հայֆիլմը» սեփականաշնորհման ծրագրից դուրս բերելու, փրկելու, ազգայնացման, պետականացման և վերածննդի առաջին քայլերը մեկնարկելու համար, ինչին մենք պատրաստ ենք երկու տարուց ավելի։ Մենք վաղուց հայտնել ենք մեր անվստահությունը կառույցի անծրագիր և անհեռանկար քաղաքականությունը վարող ղեկավարության մասին։ Առանց բառարանային ճոխ բառակապակցությունների կարող ենք փաստել, որ Հայաստան աշխարհը հայտնի է իր գրականությամբ, դիցաբանությամբ, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, նկարչությամբ, գյուտարարներով, արվեստով և արհեստով, պատմությամբ, սպորտով, տաճարներով, բերքով, շախմատով, ռազմական գործիչներով, հերոսական անցյալով, ներկայով և արդեն եզակի թավշյա հեղափոխությամբ։ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը պատրաստ է այս շարքում ավելացնել նաև հայ կինեմատոգրաֆը: Մենք պատրաստ ենք փրկել և վերակենդանքցնել «Հայֆիլմի» բրենդը։ Մեր ծրագրի անունն է «Առաջին քայլեր»: Ձեր գերզբաղված առօրյայից հատկացրեք մեզ ընդամենը քսան րոպե և կտեսնեք այն սերնդին, ովքեր պատրաստ են փրկել և վերածնել «Հայֆիլմը» և հայ կինոն։ Ստեղծել կինոյի կառավարման ճիշտ կանոնակարգ և թալանված, կիսաքանդված «Հայֆիլմը» դարձնել ազգային բրենդ, որը կդառնա նկարահանումների, միջոցառումների, կինոկրթության և ժամանցի մի ամբողջ կինոաշխարհ։ Տասը քայլ կատարում ենք մենք, մեկ քայլ կատարում է պետությունը. սա է ձևաչափը։ Այո՛, մեր նախաձեռնությունը պետությանը աջակցող, ոչ թե պետությունից պահանջող նախաձեռնություն է։ Ձեր խոսքերով, պարո՛ն վարչապետ, պետք է գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո, պետք է տեղի ունենա ծառայություն՝ հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես։ Մենք պատրաստ ենք, մնում է ամենաբարդը սկիզբը։ Դուք մենակ չեք։ Մենք հզոր ենք ձեզանով, դուք հզոր եք մեզ պես երիտասարդներով։ Մեր կինոքաղաքականությունը ուղղված է նաև նրան, որ օտարերկրյա հյուրերին ճիշտ և քաղաքակիրթ կարողանանք ներկայացնել նաև մեր կինեմատոգրաֆը և Հայ կինոյի պատոմության լավագույն էջերը՝ հնարավոր բոլոր միջոցներով։ Մի օր էլ Ձեզ կհրավիրենք կինոստուդիա , որտեղ Ձեզ կդիմավորեն «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսները և կասեն՝ բարի լույս, պապիկ, նոր Հայաստանում «Հայֆիլմը» ծաղկում է։

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր Հայկ ԲԱԲԱՅԱՆ Նախաձեռնության համակարգող Հայկ ԶԱՔԱՐՅԱՆ
Հարգանքներով և հանդիպման ակնկալիքով.
«Հայֆիլմի Վերածնունդ» Նախաձեռնություն

Դիտվել է՝ 2045

Մեկնաբանություններ