Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիմա էլ Հայաստանի ձեռքերն են ոլորում

Հիմա էլ Հայաստանի ձեռքերն են ոլորում
19.12.2018 | 15:36

Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական վերջին հայտարարություններն ու զարգացումները բավականին ուշագրավ են, սակայն կարծես մեզ մոտ«տանը մարդ չկա» սկզբունքն է գործում կամ կա, բայց զբաղված է ներքին«հարդարմամբ»։ Իշխանությունում վերադասավորումները հավանաբար թույլ չեն տալիս իշխանության ղեկավարներին գնահատել, մեկնաբանել այս հայտարարությունները։ Լուկաշենկոյի հայտարարություններից չպրծած, հանկարծ ռուսական լրատվամիջոցներն ու պաշտոնյաներն են մեզ սկսել բան հասկացնել ոչ թե ակնարկներով, այլ ուղիղ տեքստով։ Լավրովի հայտարարություններին հաջորդեցին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ոչ պակաս պատկերավոր խոսքը։

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը խիզախություն կունենա դիմակայելու ԱՄՆ շանտաժին ու ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: Երկրում այս տարի տեղի ունեցող արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը ներքին ու արտաքին քաղաքական գործերին դառնում է ավելի աննրբանկատ։ Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա միայն պատկերացնել կարելի է, թե կուլիսների հետեւում ինչպես են ոլորում ձեռքերը»,- նկատի ունենալով Բոլթոնի Հայաստան այցի ժամանակ արված հայտարարությունները, փաստել է Կարասինը։ Փաստորեն, լեզուն ջուր առնելուց հետո հիմա էլ ասում են՝ ձեռքերն են ոլորում։


Ռուս-ամերիկյան լարված հարաբերությունների այս ժամանակահատվածում Հայաստանը դարձել է գերտերությունների ազդեցությունը յուրահատուկ գեներացնող։ Սակայն նախկինի պես իշխանություն այսպիսի իրավիճակների դեպքում հստակ ռուսական կողմնորոշում չի որդեգրել, ավելին ԱՄՆ-ի առջև նոր հնարավորությունների դաշտ է բացում, իսկ սա սկսում է նյարդայնացնել ռուսական կողմին։ Չնայած հիմա էլ կարծես այս կողմի նժարն է ծանրանում, որովհետև ԱՄՆ-ը շատ ակտիվ է սկսել գործել Հայաստանում։ Սրա մասին է փաստում նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հայտարարությունը։ «ԱՄՆ-ն Հայաստանի հետ բանակցել է Թեհրան-Երևան կապերի վերաբերյալ, և նրանք հասկացել են, որ այդ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն մեզ համար»,- նշել է Թումանյանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը Երևանի վրա ճնշում է գործադրել Իրանի հետ կապերը կրճատելու նպատակով:


Աշխարհաքաղաքական այս բարդ խաղում բավական նուրբ ու ճշգրիտ քաղաքականություն պետք է վարել, որպեսզի և գերտերություններից մեկին կուլ չգնալ, և չդառնալ թիրախ նրանիցի մեկի համար։ Իսկ առավել խելամիտ իշխանությունը, կարող է այս ամենից բավական շահեկան դուրս գալ։ Մինչդեռ, Հայաստանի գլուխը խառն է ներքին, լոկալ, անձերի խնդիրներով, մինչ իրենց աթոռներն «ամրագրեն» ու գլուխները վերև բարձրացնեն, հնարավոր է բավական ուշ լինի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2138

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ