Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ ով է խոսում գործիք դարձնելու մասին

Եվ ով է խոսում գործիք դարձնելու մասին
20.12.2018 | 20:29

«Պաշտպանելով ժողովրդին՝ դուք պաշտպանում եք իշխանության աղբյուրը։ Իշխանության որևէ այլ աղբյուր բացի Հայաստանի քաղաքացիներից չկա և չի կարող լինել։ Հիշե՛ք, կոռուպցիան պարզապես փող ուտելը չէ։ Համակարգային կոռուպցիան ամենաուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ։ Մենք ձեզ հետ միասին և մեր ողջ հասարակության հետ դա թույլ չենք տալու»,- ԱԱԾ ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս անգամ ևս փաստելով, որ և ժողովուրդն է ինքը, և իշխանության «աղբյուրը»: Իսկ այդ ժողովուրդն ու իշխանությունը, այն է` Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու, որ կոռուպցիոն մեխանիզմով իշխանությունը պահեն: Ընդհանրապես Փաշինյանը հաճախ է նշում, որ ինքը ժողովրդի իշխանությունն է պահում, պաշտպանում և իրացնում, սակայն երբ նշանակումներ են լինում օրենսդիր ու գործադիր մարմիններում, այդ ժողովրդին երբեք չեն հարցնում` համաձա՞յն են այս կամ այն պաշտոնյայի նշանակման հետ: Իսկ ոչ վաղ անցյալում Փաշինյանն ասում էր, թե հրապարակում են ամեն ինչ որոշելու, անգամ Արցախի հարցը: Այսինքն, ստացվում է, որ ժողովուրդի իշխանություն է, բայց այդ ժողովրդին բան տեղ դնող չկա, Նիկոլ Փաշինյանն ինչպես կուզի, կվարվի:


Այս նիստի ժամանակ մի ուշագրավ դիտարկում էլ է արել վարչապետի պաշտոնակատարը: «Իրավապահ համակարգից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ի բնե չպիտի հնարավորություն ունենան դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»:

ԵՎ սա ասում է մի վարչապետ, որը իշխանության առաջին իսկ օրից իրավապահ համակարգը դարձրել է նախկին տարբեր պաշտոնյաներին պատժելու, հաշվեհարդարի գործիք ու շատ անգամ միմյան հանրային մեծ աղմուկ ապահովելու համար, քանի որ կարճ ժամանակ անց բոլոր «հետապնդվողները» կամ ազատ են արձակվել, կամ էլ պարզվել է, որ քրեական գործերը շատ թույլ են կազմված: Նա շարունակում է իրավապահներին այդ գործիքը դարձնել, իսկ այս ամենի հետ ամենևին կապ չունի նախորդների կատարած չարաշահումներին, անօրինակնություններին ճիշտ գնահատականներ տալը: Դա հնարավոր էր անել ավելի պրոֆեսիոնալ ու առանց մեծ շոուների:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ