Չալդրանյանը լուռ չհեռացավ

Չալդրանյանը լուռ չհեռացավ
21.12.2018 | 02:34

«Իրատեսի» հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարյանը շնորհակալություն էր հայտնել Վիգեն Չալդրանյանին` տնօրենի պաշտոնից հրաժարվելու համար, քանի որ այդ քայլը, դերասանի բնորոշմամբ, ի շահ թատրոնի էր: Սակայն դեպքերն այլ կերպ են զարգանում, Չալդրանյանը լուռ չհեռացավ, նա բաց նամակում պարզաբանել էր, որ իր մեծահոգի քայլը պարտադրված էր մշակույթի նախարարի պաշտոնակատարի կողմից: «Ես ուզում եմ, որ վերջակետ դնողը լինեք Դուք և ոչ թե իրենք, պարոն Չալդրանյան»,- ասել է Մակունցը:


Մշակույթի նախարարությունը 6-ամսյա ժամկետով թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արման Նավասարդյանին: Գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր դերասանուհի Նարինե Գրիգորյանն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ծրագրերը շատ են, և մեծ է մտավախությունը դրանք չհասցնելու: Սպասվում է պրեմիերա, 2019-ի հունվարի 28-ին կներկայացվի «Պատերազմի խաղալիքները» թատերգությունը` բեմադրված դրամատուրգ Սառա Նալբանդյանի, թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանի, դերասան Վարշամ Գևորգյանի և հենց իր` Նարինե Գրիգորյանի պատմության հիման վրա: Թատրոնում այլ նորություններ էլ կլինեն` կնորոգվեն ճեմասրահն ու բեմական հարդարանքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao