Իտալական մոտիվներ / ՀՊԿՆ և Ռիտա Կուչե
 

Ինչպե՞ս են իրար հակակշռող մարմինները միավորվելու մեկ ընդհանուր կոմիտեում

Ինչպե՞ս են իրար հակակշռող մարմինները միավորվելու մեկ ընդհանուր կոմիտեում
21.12.2018 | 21:51

Կառավարության կառուցվածքի վերաձևման ու դրա դեմ բարձրացված աղմուկի մասին զրուցել ենք մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Հարություն Վանյանի հետ: Այս նախագծով՝ հուշարձանների պահպանության ոլորտը առանձնացվում է մշակույթի նախարարությունից և տրվում է քաղաքաշինության կոմիտեին: Հարություն Վանյանն աշխատում է հուշարձանների ոլորտում և նշում է, որ բազմիցս տարբեր հարցերում՝ և՛ քաղաքականության մեջ, և՛ կոնկրետ դեպքերի հետ կապված, մշակույթի նախարարությունը անհամաձայնություն է ունեցել հենց քաղաքաշինության կոմիտեի հետ: ՈՒստի և անընդունելի է համարում՝ իրար հակակշռող, իրար հետ չհամաձայնող մարմինները մեկ ընդհանուր կոմիտեում միավորելը. «Համաձայն չենք նաև նախարարությանը երկրորդական, երրորդական դեր տալուն և այլ նախարարությունների մեջ ընդգրկելուն, որովհետև, կարծում ենք, որ մշակույթը, լինելով Հայաստանի դեմքն ու այցեքարտը, պետք է ունենա լիազոր մարմին: Եվ, այո՛, մի գուցե, վատ կառավարման արդյունքն է բերել սրան: Այդ դեպքում՝ գուցե ավելի լա՞վ սկսվի կառվարվել, որովհետև տվյալ նախագծով պարզ չէ՝ եթե առանձին վատ է կառավարվում, ինչպե՞ս է կրթության և գիտության նախարարության կազմում ավելի լավ կառավարվելու: Եթե գործելու է որպես առանձին իզոլացված բլոգ կրթության և գիտության նախարարության կազմում, և այլ հաստիքներ չեն կրճատվելու, ապա ո՞րն է օպտիմալացման նպատակը: Միայն նախարարի կամ փոխնախարարի հաստիք չունենա՞լը: Սրանք հարցեր են, որ հանրային մասնագիտական լայն քննարկման կարիք ունեն: Մենք ասում ենք, որ այս որոշումը շտապողականության արդյունք է և համաձայն չենք օպտիմալացման այն տարբերակի հետ, որն այժմ շրջանառվում է»:


Հիշեցնենք, որ մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ: Սփյուռքի նախարարությունն առհասարակ լուծարվում է: Կառավարության այս որոշումը ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից:Մշակույթի և սփյուռքի նախարարությունները պահանջում են՝ վերանայել նախագիծը: Դեկտեմբերի 21-ի առավոտը նրանք սկսել են գործադուլով ու բողոքի ակցիայով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan