Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մինչև տարեվերջ լարված են պահում

Մինչև տարեվերջ լարված են պահում
22.12.2018 | 15:52

Բուռն քաղաքական տարվա վերջն էլ կարծես հանգիստ չենք անցկացնելու։ Կառավարությունը կրճատում է նախարարությունների թիվը, աշխատանքը կորցրած քաղաքացիները չգիտեն, թե ինչ են անելու այս համատարած գործազրկություն ունեցող երկրում։ Քաղաքական տարբեր ուժեր, գործիչներ ևս սխալ են համարում նախարարությունների թվի կրճատումը։ ՈՒ այս ամենը իրականացվում է առանց հանրային լուրջ քննարկումների, ծանրութեթև անելու։ Սկզբում որոշումներ են կայացնում, հետո փորձում դրանք արդարացնել։ Գործ ունենք բազմաթիվ մարդկանց ճակատագրերի հետ, որոնք չգտնելով ապրելու միջոցներ, ինչը խիստ հավանական է, քանի որ երկրում սոցիալ-տմնտեսական վիճակն աննախանձելի է, բռնելու են երկիրը լքելու, արտագաղթելու ճանապարհը։ Սա՞ էր այս օպտիմալացման նպատակը։ Սրան զուգահեռ, հանրությանն ալեկոծեց մեկ այլ հարց։ Գրավի դիմաց ազատ է արձակվել Մանվել Գրիգորյանը։ Էջմիածինում դատարանի այդ որոշմանը դեմ են և բողոքի ցույցեր են անում, փակում են ճանապարհները։


Քաղաքացիները, փաստորեն, ցանկանում են սեփական արդարադատությունը հաղթի երկրում, իսկ դատարանների որոշումը ոչ մեկը բանի տեղ չի դնում, ավելին, այդ ամենում տեսնում են դավադրություն։ Եթե նախորդ իշխանությունների ժամանակ այս որոշումն ընդունվեր, կարելի էր հասկանալ որոշ մարդկանց բողոքը, քանի որ նրանք նախորդ իշխանության արդարադատությանը չէին վստահում, սակայն այսօր նրանք ընտրել են մի իշխանություն, որին անվերապահ աջակցություն են տվել, ուրեմն ինչու՞ են իրենց Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը կասկածում։ Ոչ մեկը չի մոռացել Փաշինյանի հայտարարությունը, թե կա՞ մի դատավոր, որ ռիսկ կանի, իր ասածը չանել։ Ասել է՝ եթե Մանվել Գրիգորյանին բաց են թողել, Փաշինյանի ուղիղ հրահանգով է դա եղել։ Ասվածի վկայությունն է նաև հայտնի գաղտնալսումներում դատավորներին ուղղորդելու միտումը։


Տարեվերջին մեկ շաբաթից ավելի կա, իսկ այդ ընթացքում գազի գնի հնարավոր բարձրացմանը, Փաշինյանի Մոսկովյան այցի «անակնկալներին» դեռ պետք է դիմակայել։ Ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի։ Գոնե գազի գինը չբարձրացնեն, եկող տարում մի մխիթարանք պիտի ունենա՞նք, թե՞ չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ