Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մշակույթի նախարարությունը դեմ է օպտիմալացվելուն

Մշակույթի նախարարությունը դեմ է օպտիմալացվելուն
24.12.2018 | 23:03

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցների հավաստիացմամբ` նախարարությունն օպտիմալացնելու նախագծում որևէ վերլուծություն, հիմնավորում չկա: «Նախագծի հիմքում որևէ վերլուծություն չկա, թե նախարարությունում ի՞նչ անարդյունավետ գործոններ են հայտնաբերվել, որոնց պատճառով նպատակահարմար է նախարարության օպտիմալացումը, չկա հաշվարկ»`դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը: Նրա խոսքով` երբ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իմացել է, որ նախարարության աշխատակիցներն արդեն գիտեն հնարավոր կրճատման մասին, նրանց հրավիրել է հանդիպման: Մակունցն ասել է` կողմ չէ, որ մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության: «Վստահ եմ, որ դա նրա քաղաքացիական դիրքորոշումն է»,- նշեց Մարգարյանը:


Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը շեշտեց, որ նախարարության կառուցվածքում կա մշակութային արժեքների պահպանության գործակալություն, որը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա ստեղծված ազգային ծառայություն է և պատասխանատու է երկրից մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխարգելելու համար։
«Այդ գործակալությունն ամենօրյա ռեժիմով սպասարկում է տասնյակ քաղաքացիների, որոնք Հայաստանից դուրս են գալիս և արտահանում են իրենց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքները։ Այո, ՀՀ-ն ունի հստակ մշակութային քաղաքականություն՝ մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հետ կապված»,- նշեց կառավարման փորձագետը։ Նրա խոսքով՝ եթե այս գործառույթն իրականացնող ստորաբաժանումը նախարարության ներսում մի քանի օր չաշխատի, Հայաստանից մեկնող որևէ խումբ իր երաժշտական գործիքներով չի կարողանա դուրս գնալ։ Հարցին` ինչո՞ւ նույն գործառույթները չի կարող իրականացնել ԿԳ նախարարությունը, Սերոբ Անտինյանն ընդգծեց, որ նույն կոնվենցիայի պահանջն է, որ պետության կառուցվածքում լինի առանձին ճյուղային գերատեսչություն, որը կմշակի և կիրականացնի քաղաքականություն այդ բնագավառում։

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ