Գնաս բարով և բարի գալուստ

Գնաս բարով և բարի գալուստ
31.12.2018 | 19:22

Անհանգիստ տարի էր 2018-ը:
Աննախադեպ իրադարձությունների տարի:
Թավշե հեղափոխության տարի:
Անարյուն իշխանափոխության տարի:


Տարի, որ հասարակությունը «սևի» ու «սպիտակի» բաժանեց, և բաժանարար գիծն այդ դեռ երկար է ուրվագծվելու միջանձնային հարաբերություններում:
Տարի, որ անկանգ ընթացքով մոտենում է 365-օրյա եզրագծին՝ 2019-ի ձեռքը սեղմելու և ասելու.
-Բարև: Ես իմ առաքելությունը լավ-վատ ավարտեցի, հերթը քոնն է, եղբայր, իմ բաց թողածն էլ դու կլրացնես:
Ճամփա ընկած Ամանորի շունչը մենք էլ ենք զգում՝ հանրույթ հավաքական անվամբ «սևերս» ու «սպիտակներս», որ ընդամենը հինգ օր հետո ասելու ենք.
-Բարև, 2019, 365 խաղաղ ու հոգսաթափ օրեր պարգևիր բոլորիս: Թող ոչ թե խոսքով, այլ իրոք հպարտ ու երջանիկ լինի Հայաստանում ապրող հայ մարդը: Սիրող ու հանդուրժող: Անքեն ու անհիշաչար:
ԲԱՐԵՎ, ՆՈՐ ՏԱՐԻ:

Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao