Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարության օպտիմալացման նախագիծն ընդունվել են որպես «սև թուղթ»

Կառավարության օպտիմալացման նախագիծն ընդունվել են որպես «սև թուղթ»
25.12.2018 | 13:32

«Հրապարակը» գրում է. «Դեկտեմբերի 20-ին նախարարություններին է ուղարկվել կառավարության օպտիմալացման նախագիծը, որն ընդունել են որպես «սև թուղթ»։ Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին ուսումնասիրել և 7-8 օրում կարծիք ու առարկություններ ներկայացնել։ Ըստ նախագծի, որոշ գերատեսչություններ կմիավորվեն, կկրճատվեն, կբաժանվեն։ Օրինակ, սփյուռքի նախարարությունը կվերանա, գործառույթները կիրականացնի ԱԳՆ-ն։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն։ Իսկ տրանսպորտը կմիավորվի տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների, պետական գույքի կառավարման կոմիտեի հետ: Գյուղնախարարությունը կմիանա տնտեսական զարգացման նախարարությանը: Կրթության և գիտության նախարարությանն են միացվում մշակույթի և սպորտի նախարարությունները։ Ի դեպ, երեկ օրվա երկրորդ կեսին նոր հրապարակվեց նախագիծը, առաջիկայում կներկայացվի կառավարություն, հետո նաև՝ ԱԺ-ին և, ըստ ամենայնի, հենց առաջին նիստում էլ կքննարկվի»:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ