Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

«Այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ»

«Այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ»
27.12.2018 | 13:58

«Իրատեսը» պարբերաբար անդրադարձել է ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ (ՄԱՆԵ) «Ադապտացիա» ֆիլմի հաջողություններին, միջազգային հարթակներում ձեռք բերած մրցանակներին:

Տարեվերջյան զրույցում Մանեն պատմում է իր ձեռբերումների մասին, նաև կինոշխարհի «գաղտնիքների». ինչպե՞ս է ստեղծվում կինոն, ինչպիսի՞ն պետք է լինի ռեժիսորը, ինչպե՞ս ներկայանալ աշխարհին՝ վաստակելով դրսի ու ներսի հանդիսատեսի համակրանքը:

-2018-ն ինձ համար հաղթարշավի ու ճանապարհի տարի էր,- ասում է Մանեն:- Կարծես իսկապես անցնեի ճակատամարտերի միջով: Ինձ համար շատ հաճելի էր տանել այդպիսի ծանրաբեռնված աշխատանք և գնահատվել, հատկապես, միջազգային հարթակներում: «Ադապտացիան» իրականացրեց իմ երազանքներից մի քանիսը. լինել Վենետիկում, գնահատվել hայրենակիցներիս շրջանում, ստանալ պարգևատրում նոր ու անկախ Հայաստանի նախագահի կողմից, լինել բազմաթիվ բեմերում : Բայց զուգահեռ կարևոր եմ համարում նաև «Ճայը» ֆիլմի ստեղծումը, որը դիպլոմային աշխատանք է, և որի համար պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ բացահայտեցինք ու ստեղծեցինք նոր աշխարհ՝ Չեխովյան տրամադրություններով:
-«Ադապտացիան» հայ հանդիսատեսի դատին հանձնելու՞ ես:
-Իհարկե, «Ադապտացիան» 2019-ին մեծ թվով ցուցադրություններ կունենա Հայաստանում: Այն սակավ ցուցադրությունները, որ այստեղ եղավ, դրական արձագանք են գտել:
-Հասակակիցներիդ արձագանքն ինչպի՞սին է: Ի՞նչ հարցեր են ծագում, հատկապես ի՞նչն է հետաքրքրում նրանց:
-Հիմնականում հարցնում են, թե ի՞նչ է պետք անել, որ իրենք էլ մասնակցեն կինոփառատոներին: Ես շեշտում եմ, որ պետք է նախ ինքդ հասկանաս ֆիլմիդ հաջողվա՞ծ է, նոր միայն ներկայացնես փառատոների: Պետք չէ թերագնահատել սեփական աշխատանքը: Բայց կարող է վնասել նաև ինքնախաբեությունը: Եթե ֆիլմդ հաջողված է, ապա այսօր մեծ հնարավորություններ կան այն աշխարհին ներկայացնելու: Նախկինում և՛ մասնակցելն է դժվար եղել, և՛ ֆիլմերի ընտրությունն է խիստ եղել: Այսօր գրեթե ամեն փառատոն իր թեմատիկան ունի, և ավելի հեշտ է կողմնորոշվել ու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվել: Հաճախ հայ ուսանողներն ուզում են նկարահանել ամերիկյան ֆիլմեր և չեն հաջողում: Ինչու՞ չնկարահանել հայկական թեմաների մասին: Դրանք դրսում շատ ավելի բարձր կգնահատվեն, քան չստացված նմանակումները: Դրսում սպասում են քեզնից մի ֆիլմ, որը կլինի քո մասին: Նրանց հետաքրքրում է քո ազգությունը, քո քաղաքն ու քո ես-ը : Վավերագրական կինոն այսօր փառատոնային կյանքում առաջին տեղում է: Մարդիկ արդեն հոգնել են պատմություններից: Հիմա նրանց հետաքրքրում են կարճ ու արագ մտածելակերպը, և սուր թեմաները, որոնք սրտին են դիպչում: Իսկ եթե դրանք վավերագրական են, ապա ավելի է մեծանում մարդկանց հուզականությունը, քանի որ նա գիտակցում է, որ այն ինչ տեսնում է, իրական է:
-Ի՞նչն է կարևորը կինոյում:
-Պրոֆեսիոնալիզմը, բայց ավելի շատ՝ մարդկային զգացմունքները փոխանցելու շնորհը: Արվեստագետը միշտ կարողանում է տեսնել և պատկերել այդ զգացմունքները: Դա անբացատրելի երևույթ է : Ստեղծում ես քո աշխարհը, որտեղ ապրում են Նապոլեոն Բոնապարտն ու Ժան-Ժակ Ռուսոն: Եվ մի օր անսպասելի քո մեջ միտք է ծնվում, այդ միտքը դառնում է կինո կամ տիեզերանավ:
-Ինչպե՞ս ընտրում թեման, պատկերները, հերոսներիդ:
-Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպե՞ս է պատահում, որ ինձ մշտապես հանդիպում են այդպիսի դրվագները կամ կերպարներ: Նրանք հանդիպում են բոլորիս և ամենուրեք, պարզապես պետք է միշտ արթմնի պահենք մեր ռեժիսորական աչքը: Ավելի լավ կլինի, որ այն մշտապես ներբեռնված լինի ուղեղում, ինչպես սմարթֆոններում ներբեռնում ենք հավելվածները:
Կինոն անբացատրելի արվեստ է, ոչ մի բացատրություն չկա թե ինչպես նկարահանել այն : Պետք է պարզապես սեղմել տեսաձայնագրման կոճակը և պահել տեսախցիկը քո շուրջը՝ չկեղծելով այն ինչը կա իրականում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ