Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ամերիկացիների մեծագույն հիացմունք են առաջացնում Միշել և Բարաք Օբամաները

Ամերիկացիների մեծագույն հիացմունք են առաջացնում Միշել և Բարաք Օբամաները
28.12.2018 | 11:39

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, գլխավորել են «հիացմունքի վարկանիշը»: Gallup հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի ամենամյա հարցման ժամանակ 2018 թ. դեկտեմբերի 3-12-ին ԱՄՆ քաղաքացիներին տվել են միևնույն հարցը. ո՞վ է ձեզ հիացմունք պատճառում կանանցից և ո՞վ՝ տղամարդկանցից: Հարցվողները կարող էին տալ ոչ միայն ամերիկացի, այլ նաև օտարերկրյա գործիչների անուններ: Կանանց մեջ առաջինը Միշել Օբաման է (15%), առաջ անցնելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից (4%), որ 17 տարի շարունակ եղել է առաջատարը: Այս տարի նա երրորդ հորիզոնականում է: Քաղաքական գործչից առաջ է անցել նաև ամերիկացի հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին (5%): Լավագույն յոթնյակում են նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բայդեր Գինզբուրգը:


Տղամարդկանց վարկանիշային ցանկը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Բարաք Օբաման (19%), նրան հաջորդում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (13%), ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը (2%), Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը (2%): Ցանկում են նաև Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը, Դալայ Լաման և Իլոն Մասկը:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ