Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Վեդոմոստի»-ի ընթերցողները Նիկոլ Փաշինյանին ճանաչել են տարվա քաղաքական գործիչ

«Վեդոմոստի»-ի ընթերցողները Նիկոլ Փաշինյանին ճանաչել են տարվա քաղաքական գործիչ
28.12.2018 | 21:29

Ռուսական «Վեդոմոստիի» ընթերցողների քվեարկությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Տարվա քաղաքական գործիչ»: Այս անվանակարգում ներկայացված մյուս թեկնածուներից պարբերականի խմբագրությունը, որպես տարվա քաղաքական գործիչ, ընտրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Պարբերականը նշում է, որ անցնող տարին նշանավորվեց հեղափոխությամբ հետխորհրդային տարածքում, որն այս անգամ տեղի ունեցավ Ռուսաստանի դաշնակից Հայաստանում: «Վեդոմոստի»-ն ներկայացնում է հեղափոխության հետ կապված զարգացումները՝ նշելով, որ դրանք սկսվեցին մարտին, երբ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ արտահայտելով իրենց բողոքը գործող իշխանություններին: «Երեւանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքները, որոնք ծավալվեցին նաև Հայաստանի մյուս մարզերում, փողոցները, կառավարության շենքերը փակելը հանգեցրեց նրան, որ այդ ժամանակ իշխանության ղեկավար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց»,- նշում է թերթը:


Ամփոփելով իրադարձությունները՝ պարբերականը նշել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների ձայների 70 տոկոսը: «Վեդոմոստի» պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» բաժնում առաջարկել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Խակասիայի Հանրապետության ղեկավար Վալենտին Կոնովալովի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի թեկնածությունը: Թերթը«Տարվա քաղաքական գործիչ» անվանակարգից բացի սահմանել է նաև «Տարվա գործարար», «Տարվա պրոֆեսիոնալ», «Տարվա անհատ», «Տարվա մշակութային հերոս», «Տարվա զոհ» անվանակարգերը:

Դիտվել է՝ 2405

Մեկնաբանություններ