Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարագանդայում սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց հետագայում փոխարինել են հայերով

Կարագանդայում սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց հետագայում փոխարինել են հայերով
08.01.2019 | 11:00

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։ Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանության տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»։

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ