Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանը փակեց Մանե Թանդիլյանի ճանապարհը

Նիկոլ Փաշինյանը փակեց Մանե Թանդիլյանի ճանապարհը
08.01.2019 | 13:27

Բարի լույս ու բարի օր բոլորին, սկսվեց 2019-ի աշխատանքային շաբաթը: Եվ ինչպես վայել է հեղափոխություն արած երկրի` հեղափոխություն արած վարչապետին` Նիկոլ Փաշինանը գրեց Facebook-ի իր էջում. «Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում և այդ լուծումը կոչվում է աշխատանք: Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»: Գրառումը թեմատիկ էր ու ուղղված չէր նրանց, որ աշխատանք չունեն կամ այսօր-վաղը կորցնելու են կառավարության կառուցվածքային փոփոխությունների, ԵԱՏՄ-ին անդամկացության հետևանքով գնաճի պատճառով: Պարզապես` կեցցե աշխատանքը, ունեք, թե չունեք: Ի՞նչ է, չե՞ք կարող ապրիորի կիսել վարչապետի աշխատելու հրճվանքը: Կիսեք, էլի, ինչ է եղել, կիսեք, եթե չեք կարողանում բազմապատկել: Իսկ ընդհանրապես այսօր Նիկոլ Փաշինյանից ամենադժգոհը պիտի լինի Էդմոն Մարուքյանը: «Ելքի» նախկին գործընկերը չի գնահատում Էդմոն Մարուքյանի տիտանական աշխատանքը, նույնիսկ տոնական օրերին քաղաքական թեմաներով արձագանքները ու առաջնորդվում է իր ցանկություններով, թեկուզ այդ ցանկությունները տրամաբանական ու օրինական են, բայց չեն բխում Էդմոն Մարուքյանի ցանկություններից: Օրինակ` երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել, որին, չգիտես ինչու մասնակցել է խմբակցության չանդամ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար նա հետո էլ շարունակելու է Լիլիթ Մակունցի գործը անել: Նստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ կառավարության կազմը չեն քննարկել, իսկ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի ընտրության հարցին ի պատասխան ասել է. «Ինձ թվում է սկզբունք պետք է գործի, որ այն խմբակցությունը, որը ավելի շատ ձայներ է ստացել ժողովրդի կողմից, պետք է նրա ներկայացուցիչն էլ լինի փոխնախագահի պաշտոնում»:

Այսինքն` ՔՊ-ն կունենա ԱԺ նախագահ ու երկու փոխնախագահներ, իսկ երրորդ փոխնախագահը կլինի ԲՀԿ-ից: Հետո ի՞նչ, որ ԼՀԿ-ն դեռ անցյալ տարի էր բարձրաձայնել Մանե Թանդիլյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն պարտիզանի պես լռում է, որովհետև Գագիկ Ծառուկյանը չի ասել` ու՞մ է տեսնում Աժ փոխնախագահ: Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես ամանորին Հայաստանում էլ չէր` ի տարբերություն Էդմոն Մարուքյանի: Փաստացի` 2019-ի աշխատանքային առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը փակեց Էդմոն Մարուքյանի` Մանե Թանդիլյանին ԱԺ փոխնախագահ տեսնելու ցանկության ճանապարհը: Թեպետ ԱԺ ապագա փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» ուղիղ եթերում ասում էր, որ սիրով կքվեարկի Մանե Թանդիլյանի օգտին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համատարած գնաճի պայմաններում ի՞նչ կա գազի գնից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չգիտի` սպառողները մինչև երբ գազի դիմաց կվճարեն գործող սակագնով: «Իմ քայլը» խմբակցության 3 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ գազի գնի բարձրացումը չի կարող պայմանավորվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակով. «Մենք բանակցությունները շարունակում ենք, որպեսզի երկարաժամկետ լուծումների գանք, և, իհարկե, մենք չենք կարող գազի գնի հարցը դիտարկել այդ կոնտեքստում և շարունակելու ենք բանակցությունները և դիրքորոշում ենք արտահայտելու և ամեն ինչ անելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար»: Հետաքրքիր է` ինչպե՞ս, եթե դեկտեմբերի 31-ին հայտարարվեց, որ 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվող 150 դոլարի փոխարեն հունվարի 1-ից Հայաստանը վճարելու է 165 դոլար: Ճիշտ է` նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա, բայց նա չգիտի` տեսանելի ապագան որքա՞ն կտևի ու ինչպե՞ս կավարտվի: Ուրեմն մնում է ասել.«Կեցցե աշխատանքը»:

Դիտվել է՝ 3185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ