Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանսիան պատժամիջոցներ է սահմանում չարտոնված հավաքների համար

Ֆրանսիան պատժամիջոցներ է սահմանում չարտոնված հավաքների համար
09.01.2019 | 11:59

Ֆրանսիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանում չարտոնված հավաքներ կազմակերպելու համար` հայտարարել է վարչապետ Էդուարդ Ֆիլիպը: Դդեղին ժիլետների շարժման անկարգություններով, բռնություններով, բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաները Ֆրանսիայում մեկնարկել են նոյեմբերի 17-ին: Ֆրանսիացիների դժգոհության պատճառը հարկային փոփոխություններն են, որից թեև արդեն հրաժարվել են, սակայն բողոքի ալիքը չի մարում: Ցուցարարները այժմ էլ պահանջում են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 6 մարդ, 1400 հոգի վնասվածքներ են ստացել:


Նոյեմբերից հինգ ու կես հազար մարդ է ձերբակալվել, առնվազն 1000 հոգի դատարանի առաջ կկանգնի:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ