«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի դեմ պատժամիջոցներին

Եվրամիությունը հավանություն տվեց Իրանի դեմ պատժամիջոցներին
09.01.2019 | 12:28

Եվրամիությունը հավանություն է տվել Իրանի հետախուզական ծառայությունների և երկու իրանցիների նկատմամբ նոր պատժամիջոցներին՝ Թեհրանին մեղադրելով Եվրոպայի տարածքում ռեժիմի ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ:


Պատժամիջոցների մասին երեկ հայտարարել են ԵՄ պաշտոնյաները: Թեհրանը հերքել է մեղադրանքները` պնդելով, որ ուղղված են Իրանի և ԵՄ-ի հարաբերությունները խաթարելուն: ԵՄ ներկայացուցիչը խոստացել է հրապարակել այն անձանց անունները, ում ակտիվները սառեցվել են և մուտքը ԵՄ երկրներ արգելվել է: ԵՄ-ն մեղադրում է նրանց Դանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում Իրանի իշխանության հակառակորդների դեմ հարձակումներ պատրաստելու մեջ:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ