Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ում պաշտոնանկություններ են

ԱԺ-ում պաշտոնանկություններ են
09.01.2019 | 12:36

«Հայկական ժամանակը» գրում է. «Աժ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Տեղեկություններ կան, որ առաջիկայում աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը: Մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Նա փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ` պաշտոնը պահպանելու համար:


Գագիկ Մխեյանը թերթին ասել է. «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ