Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը համազգային ուղերձում կրկին պահանջել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել

Թրամփը համազգային ուղերձում կրկին պահանջել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել
09.01.2019 | 12:38

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 22-ից շարունակվող «շաթդաունի» պատճառով համազգային ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, գրում է The Guardian-ը: Նա դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը և կոչ է արել վերջ տալ անմեղ ամերիկացիների կյանքի վրա բացասաբար ազդող քաղաքական խաղերին, թույլ չտալ «սրտի ու հոգու ճգնաժամի» բարդացում: «Դեռ որքա՞ն ամերիկացիների արյուն պետք է թափվի, որ Կոնգրեսն իր գործին անցնի»,- Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակից ինը րոպեանոց տեսաուղերձի ժամանակ հարցրել է նախագահը՝ նկատի ունենալով ներգաղթյալ հանցագործների ձեռքով սպանված ամերիկացիներին: Թրամփն ընդգծել է, որ ապօրինի ներգաղթյալների անկառավարելի հոսքը բարդացնում է ամերիկացիների կյանքը, նրա պնդմամբ` վերջին մի քանի տարում ապօրինի ներգաղթյալները հազարավոր ամերիկացիների են սպանել:

«Դիմում եմ նրանց, ովքեր հանուն սահմանային անվտանգության չեն ցանկանում փոխզիջման գնալ՝ պատկերացրեք, որ նրանց փոխարեն կարող էր լինել ձեր երեխան, ամուսինը կամ կինը: Դիմում եմ Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի՝ ընդունեք այդ օրինագիծն ու վերջ տվեք այս ճգնաժամին: Սա ճշտի ու սխալի, արդարության և անարդարության միջև ընտրություն է»,-հավելել է նա: Թրամփն ընդգծել է, որ սահմանային անվտանգության ճգնաժամի հետևանքով թմրանյութի ներկրման, մարդկային թրաֆիքինգի մակարդակի աճ է նկատվել, որ անմիջական սպառնալիք է ամերիկացիներին: «Այս ուղերձն անհրաժեշտ է, քանի որ մեր հարավային սահմանին աճում է մարդասիրական ու անվտանգության ապահովման հետ կապված ճգնաժամը: Այն հաղթահարելու համար հարկավոր է պատ կառուցել, ինչի համար Կոնգրեսից 5,7 մլրդ դոլար եմ պահանջել: Վստահ եմ, որ պատի կառուցման համար ծախսված գումարն արագ կվերադառնա՝ մասամբ նաև Մեքսիկայի հետ կնքված նոր առևտրային գործարքի շնորհիվ»,-ասել է Թրամփը:



Դիտվել է՝ 681

Մեկնաբանություններ