Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆրանսիան և Գերմանիան համագործակցության նոր պայմանագիր կկնքեն

Ֆրանսիան և Գերմանիան համագործակցության նոր պայմանագիր կկնքեն
09.01.2019 | 12:40

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը 2019-ի հունվարի 22-ին ֆրանս-գերմանական համագործակցության ու միասնության վերաբերյալ նոր համաձայնագիր կկնքեն»` ասվում է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Պայմանագիրը կկնքվի Աախենի քաղաքապետարանում: Նոր պայմանագիրը կհիմնվի 1963-ին կնքված Ելիսեյան պայմանագրի դրույթների վրա: Նոր պայմանագրի նպատակն է միավորել երկու երկրներն ու «նախապատրաստել XIX դարի մարտահրավերներին»` քաղաքական ու տնտեսական կապերին, համագործակցությանը անվտանգության, կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում:

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ