Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒր են ընդդիմադիրի կոչումն իրարից «փախցնողները»

ՈՒր են ընդդիմադիրի կոչումն իրարից «փախցնողները»
09.01.2019 | 17:21

Նախորդ տարեվերջին իրար հերթ չտալով ու իրար բզկտելով ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն պայքարում էին միակ ընդդիմադիրի տիտղոսի համար։ Սակայն ժամանակն ավելի հզոր գտնվեց ու կգտնվի նրանցից՝ ցույց տալով, թե որքան է ընդդիմադիր նրանցից յուրաքանչյուրը։ Սակայն առաջին իսկ ծիլերը հուսադրող չեն։ Տարին սկսվել է բավականին ուշագրավ իրադարձություններով, սակայն իրենց ամենաընդդիմադիր հռչակող խորհրդարանական ոչ իշխանական ուժերը բառ անգամ չեն ասում, էլի խուսափում են օրվա իշխանությանը քննադատել։


Բարձրացավ գազի գինը, ոչ մի բառ, որքան էլ հայտարարվի, թե սպառողների վրա դա չի անդրադառնալու, ընդդիմադիրների մոտ հարց չի՞ առաջանում կառավարությանն ուղղելու, որ մի հատ խելքը գլխին բացատրություն տան, թե ով է այդ գումարը փոխհատուցելու, երբ «Գազպրոմ Արմենիային» ուղղված սլաքները դեռ անպատասխան են մնում, այս ընկերությունը ոչ հերքում, ոչ հաստատում է Հայաստանի կառավարության հայտարարությունները։ Այս առումով ոչինչ չունե՞ն ասելու ընդդիմադիրները։ Կամ կառավարությունը խոստանում էր, որ գազի գինը կնվազի, ինչու՞ դա չեղավ։
Տարեսկզբից արդեն հարկային խնդիրների առաջ են կանգնել որոշ բիզնեսի ներկայացուցիչներ։ Էլի ոչ մի խոսք, ընդդիմադիրները սպասում են տնտեսական հեղափոխությա՞նը։ Էլ չենք խոսում տնտեսական բազում խնդիրների մասին, որոնք քննադատության մեծ դաշտ են բացում։ Սակայն հավանաբար Ամանորի խումհարի մեջ են ընդդիմության դափնիներն իրարից խլողները։


Փոխարենն էլի արտախորհրդարանական ՀՀԿ-ն է քննադատության «սազն» իր ձեռքը վերցրել։ Արփինե Հովհաննիսյանը խոսում է արդարադատության, դատաիրավական համակարգի խնդիրներից, Արմեն Աշոտյանը արտաքին, մասնավորապես Հայաստան-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի մասին հետաքրքիր բացահայտում է արել, Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնել է ներքին սոցիոլ-տնտեսական և արտաքին խնդիրներ։ Փաստորեն կրկին ընդդիմադիր դաշտը մնալու է հանրապետականներին։
Տեսնենք, թե խորհրդարանական աշխատանքի ընթացքում «զուսպ» ընդդիմադիրներն ինչ որակ ցույց կտան։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ