Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դամասկոսը հույս ունի ընդհանուր հայտարարի գալ քրդական ուժերի հետ

Դամասկոսը հույս ունի ընդհանուր հայտարարի գալ քրդական ուժերի հետ
10.01.2019 | 13:07

Դամասկոսում հույս ունեն ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի հյուսիսում գործող քրդական ուժերի հետ` 7 տարվա դադարից հետո երկրի քրդաբնակ շրջանները ենթարկելով կենտրոնական իշխանություններին` ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեքդադը: Նա ընդգծել է, որ Բաշար Ասադի կառավարության և քրդերի հարաբերությունների բարելավման հեռանկարները ի հայտ են եկել Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ. «Ռուսաստանի միջնորդությամբ մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել: Ես կարծում եմ, որ մենք պետք է լավատես լինենք: Մեր նախկին փորձն այնքան էլ հուսադրող չէր: Այժմ, սակայն, ամեն ինչ կարծես մոտ է հանգուցալուծմանը»: «Մենք խրախուսում ենք քաղաքական այդ խմբերին, որ սիրիական պետության հետ անկեղծ երկխոսություն ծավալեն` հաշվի առնելով, որ այլընտրանք գոյություն չունի», - նշել է Սիրիայի ԱԳ փոխնախարարը:

Reuters-ի տեղեկություններով՝ սիրիացի քրդերի Մոսկվա մեկնած պատվիրակությունը ռուսական կողմին է ներկայացրել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ փաստաթղթով նախատեսվում է ճանաչել Բաշար Ասադի կառավարության իշխանությունը քրդաբնակ շրջաններում, սիրիական բանակին հանձնել Թուրքիայի հետ սահմանի վերահսկողությունը: Փոխարենը Դամասկոսը կճանաչի երկրի քրդաբնակ շրջաններում ստեղծված վարչակազմի օրինականությունը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ