Ջեյմի Դեվիս
 

ԼՀԿ-ն դեմ է կառավարության օպտիմալացմանը

ԼՀԿ-ն դեմ է կառավարության օպտիմալացմանը
10.01.2019 | 22:42

ԼՀԿ-ն դեմ է կառավարության օպտիմալացմանը, և օրենսդրական նախաձեռնության դեպքում դեմ է արտահայտվելու` լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Կառավարության օպտիմալացման մասին դեռ նախագիծ չկա, սակայն եթե լինի, մենք դեմ ենք դրան: Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, չի կարելի նաև այսօրվա իշխանություններին»,-ասաց Մարուքյանը:


Անդրադառնալով տեսակետին, թե խորհրդարանում չկա ընդդիմադիր ուժ, Մարուքյանն ասաց, որ բոլոր պնդումները, թե ընդդիմություն չկա, քաղաքական անգրագիտության արդյունք են, իսկ պնդումները, թե ԼՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել՝ քաղաքական անհեռատեսության արդյունք:

Դիտվել է՝ 235

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan