ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ԱՄՆ-ը կշարունակի օդային հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ը կշարունակի օդային հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում
10.01.2019 | 22:44

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Մերձավոր Արևելքում ահաբեկիչների վրա հրթիռներ արձակել: Կահիրեի Ամերիկյան համալսարանում նա ասել է, որ ԱՄՆ-ը օդային հարվածներ կհասցնի թիրախների առաջացման դեպքում: «Մենք կշարունակենք աշխատել կոալիցիոն գործընկերների հետ Իսլամական պետությանը հաղթելու համար։ Մենք շարունակելու ենք հետևել Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում ահաբեկիչներին, որոնք փնտրում են թաքստոց»,- ասել է Պոմպեոն: ԱՄՆ-ը կմնա ահաբեկչության դեմ պայքարում «հուսալի գործընկեր»։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ

­փա­կան «բր­դի» հետ" />
Երբ պե­տա­կան «բուր­դը» շփո­թում են սե­փա­կան «բր­դի» հետ