Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը բողոքել է, որ չնայած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է

Փաշինյանը բողոքել է, որ չնայած քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է
11.01.2019 | 16:00

«Ժամանակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամանորյա տոներից հետո հանդիպել է սփյուռքահայ գործարարների հետ և նրանց կոչ արել ավելի ակտիվորեն ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ, այդ գործում ներգրավել այն երկրների գործարարներին, որտեղ ապրում են: Փաշինյանը բողոքել է, որ չնայած Հայաստանում քաղաքական փոփոխություններին, տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է, մինչդեռ սպասելիքները շատ մեծ էին»:

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ