«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Գազպրոոմ Արմենիա. Ակնկալում ենք, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը

Գազպրոոմ Արմենիա. Ակնկալում ենք, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը
11.01.2019 | 16:03

«Գազպրոմ Արմենիա» ակնկալում է, որ գազի սակագնի շուրջ քննարկումների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը` Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:

«ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 02.12.2013-ին կնքված ՀՀ 2014-2019-ին բնական գազի առաքման N02-13-04 Կոնտրակտի 30.12.2018թ. կնքված N 69 Լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ 2019-ի հունվարի 1-ից 2019-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է 165.00 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու»,- հայտնում է ընկերությունը:


2019 թ.-ի հունվարի 1-ից սահմանին 1000 խմ դիմաց նախկին 150 դոլարի փոխարեն՝ Հայաստանը վճարելու է 165 դոլար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեսանելի ապագայում սպառողների համար գազի սակագինը չի բարձրանա: Հունվարի 8-ից «Գազպրոմ Արմենիայի» և ՀՀ կառավարության միջև վերսկսվել են սպառողների համար գազի սակագնի շուրջ բանակցությունները: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ բանակցությունները կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի, իսկ մինչ այդ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացնի:


«ՀՀ առաքվող բնական գազի գնի վերը նշված փոփոխությամբ պայմանավորված էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ) ընկերության՝ որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից բնական գազ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք ընկերության սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ակնկալում է, որ նշված քննարկումների (բանակցությունների) արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության պատասխանում:

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ