Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ն սկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Սիրիայից

ԱՄՆ-ն սկսել է ռազմական տեխնիկայի դուրս բերումը Սիրիայից
11.01.2019 | 16:04

ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող ցամաքային ռազմական տեխնիկայի մի մասը վերջին մի քանի օրում դուրս է բերվել Սիրիայից հայտնում է CNN-ը՝ բուն գործողությանը մոտ պաշտոնական աղբյուրին հղումով:

«Բեռի մի մասն արդեն տեղափոխվել է»,- CNN-ին հայտնել է աղբյուրը՝ անվտանգության նկատառումներով խուսափելով հստակեցնել՝ ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, ինչ ճանապարհով է տեղափոխվել: Նա չի ասել, թե Սիրիայի որ հատվածից է տեղափոխվել: CNN-ը հիշեցնում է, որ Սիրիայից ԱՄՆ զորքի և ռազմական տեխնիկայի դուրսբերման որոշումը դեկտեմբերի 31-ին ստորագրել է Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մեթիսը՝ պաշտոնը լքելուց որոշ ժամանակ առաջ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թրամփը համաձայնել է դանդաղեցնել զորքերի դուրս բերումը՝ գործընթացն առավել ճիշտ կազմակերպելու համար:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ