Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփն այս տարի Դավոս չի մեկնի

Թրամփն այս տարի Դավոս չի մեկնի
11.01.2019 | 16:05

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է այցը շվեյցարական Դավոս, որտեղ կայանալու է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Նա որոշումը պատճառաբանել է դեմոկրատների հետ շարունակվող անհամաձայնությամբ, որի հետևանքով դեկտեմբերի 22-ից ԱՄՆ-ի կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը: Թրամփը դավոսյան այցի չեղարկման մասին հայտարարել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Ամենայն հարգանքով չեղարկում եմ Դավոս այցը. պատճառը սահմանային անվտանգության հարցում դեմոկրատների հաստակողությունն է»,-գրել է նախագահը: Դավոսի համաժողովը մեկնարկելու է հունվարի 22-ին, ուստի Թրամփի որոշումից կարելի է ենթադրել, որ կառավարության «շաթդաունը» կշարունակվի մինչ այդ:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ