Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփ. Չինաստանն իրեն առավել ազնիվ է դրսևորում, քան ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը

Թրամփ. Չինաստանն իրեն առավել ազնիվ է դրսևորում, քան ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը
11.01.2019 | 16:15

Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում գործում է առավել ազնիվ, քան Դեմոկրատական կուսակցությունը Հանրապետականի հետ երկխոսության մեջ` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Տեխաս մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում:

«Մենք Չինաստանի հետ բանակցություններ ենք վարում և հասնում անհավանական հաջողության: Անկեղծ ասած, գտնում եմ, որ մեծամասամբ Չինաստանն իրեն դրսևորում է առավել ազնիվ, քան լացող Չակը և Նենսին: Ես անկեղծ այդպես եմ կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը:


«Լացող Չակ և Նենսի» ասելով՝ Թրամփը նկատի է ունեցել Կոնգրեսում Դեմոկրատների առաջնորդներ Չակ Շումերին և Նենսի Փելոսիին: Շումերը գլխավորում է դեմոկրատական փոքրամասնությունը, Փելոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակն է:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ