«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արա Բաբլոյան. Ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն

Արա Բաբլոյան. Ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն
11.01.2019 | 23:28

«Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն», - Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց լիազորություններն ավարտող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: «Ես կարծում եմ, որ ես այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչ որ շատ-շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան թե խոսելը», - ասաց Բաբլոյանը։


Նա ընդգծեց, որ միշտ հանդես է եկել որպես քաղաքացի, մարդ, որ 70 տարվա 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը։ «Ես հուսով եմ, որ պետք է էլ ավելի լավ զարգացումներ տեղի ունենան», - ասաց Բաբլոյանը։ Հարցին, թե հետևելո՞ւ է քաղաքականությանը, Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ թե քաղաքականությանը, ես հետևելու եմ զարգացմանը։ Կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես միշտ էլ ասել եմ, որ պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց, ամեն դեպքում, ես չեմ լինի պետական պաշտոնյա, ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա ինձ մոտ ավելի ծրագրային սպասելիքներ կան»։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ