Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԲՀԿ-ն Աժ փոխխոսնակի թեկնածու առաջադրեց Վահե Էնֆիաջյանին

ԲՀԿ-ն Աժ փոխխոսնակի թեկնածու առաջադրեց Վահե Էնֆիաջյանին
11.01.2019 | 23:29

ԲՀԿ-ն որոշել է Աժ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել Վահե Էնֆիաջյանին` ֆեյսբուքի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նշել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը, խմբակցության ղեկավարի մասին հայտարարությունում չի նշվում։

ԲՀԿ գրասենյակում կայացած քաղխորհրդի նիստը վարել է Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Աժ-ում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու ծրագրերը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ