Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Գևորգյան․ Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ

Արմեն Գևորգյան․ Ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ
11.01.2019 | 23:30

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունն այսօր հետաձգվեց։ Վերաքննիչ քրեական ատյանում դատը սկսվեց ու ավարտվեց շատ արագ։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ պաշտպանական կողմը չէր ստացել բողոքի օրինակը, ուստի միջնորդեց հետաձգել դատական նիստը․ «Դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա»:


Արմեն Գևորգյանը, որ մեղադրվում է չորս հոդվածով, հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքները։ Լրագրողների հարցերին նա գրեթե չպատասխանեց՝ նշելով որ կխոսի, երբ ժամանակը գա․«Ներկայացված մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն: Կգա ժամանակը ես շատ-շատ բան ունեմ ասելու և պատմելու: Բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ