Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արամ Ա․ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է

Արամ Ա․ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը Հայաստանի հաջողությունն է
11.01.2019 | 23:31

Անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիներ ի վեր ապրում էր իր համար անընդունելի վիճակում՝ անդրադառնլով հայաստանյան թավշյա հեղափոխությանը հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը:

«Հայրենի ժողովուրդը պոռթկաց, որովհետև տարիների ընթացքում հայրենի մեր ժողովուրդը ապրել է այնպիսի վիճակի մեջ, որ ընդունելի չէր երբեք մեր ժողովրդի համար։ Մեր ժողովուրդը մերժեց այնպիսի հոռի ու արատավոր երևույթներ, որոնք չէին համապատասխանում մեր ժողովրդի նկարագրին։ Հեղափոխությոնը ժողովրդի պոռթկումն է», - ասաց Արամ Առաջինը։
Լիբանանյան OTV հեռուստաընկերությանը հարցազրույցում Արամ Առաջինը ընդգծել է՝ հեղափոխության հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի վերակերտումը և հզորացումը․ «Ես հեղափոխությունը իր հարազատ ու ամբողջական իմաստով կբնորոշեմ որպես վերականգնումի, վերակազմակերպումի, վերակենսավորումի հավաքական և ուժական ընթացք։ Ընթացք, որի հիմնական նպատակը պետք է լինի հայրենիքի վերաշինությունը, հայրենիքի վերակերտումը, հայրենիքի հզորացումը»։


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ