Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Լույս» խմբակցությունը պատրաստ է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում

«Լույս» խմբակցությունը պատրաստ է Հայկ Մարությանի գործունեությունը վիճարկել դատարանում
11.01.2019 | 23:32

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը կվիճարկի դատարանում, եթե նա անուն առ անուն չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, զգուշացնում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Պարգևավճարների վերաբերյալ Խաժակյանի հարցումը քաղաքապետին դեռ անարձագանք է:

«Հետագայում նաև պատրաստ ենք խնդրի չլուծման դեպքում դիմել վարչական դատարան՝ կրկին Երևանի ՏԻՄ օրենքով սահմանված կարգով վիճարկելու քաղաքապետի գործողությունը, քանի որ այդ գործողությունը վնասում է թափանցիկությանը», - նշեց Դավիթ Խաժակյանը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն է պահանջում պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելվածը, որտեղ, ըստ Դավիթ Խաժակյանի, պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը: «Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական իրավական ակտ, և հավելվածը դրա անբաժանելի մի մասն է, ուստի ստացվում է, որ իրենք չեն կատարել Երևանի ՏԻՄ օրենքի պահանջը», - ընդգծեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ