Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումը

Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումը
11.01.2019 | 23:33

«Foreign Policy» հանդեսը տեղեկացնում է, որ Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումները, որ մտցվել էին 2008-ին` ասել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, զանգահարելով ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Վես Միտչելին:

Մինսկի որոշումը «Foreign Policy»-ը «դիվանագիտական ճեղքում» է գնահատում: «Դա մեծ քայլ է: Դա հալոցքի սկիզբ է»,- պարբերականին ասել է ամրիկացի պաշտոնյան, ում անունը չի նշվում: Պարբերականը Մինսկի որոշումը կապում է նաև Ռուսաստան- Բելառուսի վերջին տարաձայնությունների հետ:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ