Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիև. Ադրբեջանը կշարունակի հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը

Ալիև. Ադրբեջանը կշարունակի հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը
11.01.2019 | 23:35

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018-ի արդյունքներն ամփոփող կառավարության ընդլայնված նիստում ասել է, թե Ադրբեջանը կշարունակի հասնել երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանը: «Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հաշտվի երկրի տարածքի օկուպացիայի հետ», - պետական AzTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ