«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքին նվիրված գագաթնաժողով կանցկացնի Լեհաստանում
11.01.2019 | 23:36

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը փետրվարի 13-14-ին Մերձավոր Արևելքում կայունության հաստատմանն աջակցելու հարցերին նվիրված միջազգային գագաթաժողով կանցկացնի Լեհաստանում:

«Մենք տասնյակ երկրների կհավաքենք ամբողջ աշխարհից: Բոլոր երկրները կհավաքվեն, որ կենտրոնանան Մերձավոր Արևելքում կայունության հաստատման, այստեղ, այս տարածաշրջանում խաղաղության, ազատության և անվտանգության վրա, և դա կարևոր հարց է ներառում՝ կարող ենք մենք համոզվել, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չի գործում տարածաշրջանի վրա», - հայտարարել է Պոմպեոն: Նա հավելել է, որ գագաթնաժողովին կմասնակցեն Ասիայի, Աֆրիկայի. Արևմտյան կիսագնդի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ:

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ