Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը դիվանագիտական ճանապարհով կհասնի բոլոր իրանցիների Սիրիայից դուրս գալուն

ԱՄՆ-ը դիվանագիտական ճանապարհով կհասնի բոլոր իրանցիների Սիրիայից դուրս գալուն
11.01.2019 | 23:37

ԱՄՆ-ը կձգտի դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, որ բոլոր իրանցիները լքեն Սիրիան` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Կահիրեի Ամերիկյան համալսարանում նրա ունեցած ելույթը հեռարձակվել է պետդեպարտամենտի կայքում:

«Սիրիայում ԱՄՆ-ը կգործի դիվանագիտական ճանապարհով այնպես, որ մինչև վերջին իրանցին լքի երկիրը: ՄԱԿ-ի աջակցությամբ կաշխատի վերջ տալ սիրիացի ժողովրդի տառապանքներին և կայունություն ու անվտանգություն ապահովի երկրում»,- ասել է նա:
Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ-ն աշխատում է Մերձավոր Արևելքի նոր ռազմավարական դաշինքի ձևավորման ուղղությամբ, որը կօգնի դադարեցնել տարածաշրջանում փոխադարձ սպառնալիքներն ու խթանել տնտեսական ու էներգետիկ փոխգործակցությունը պետությունների միջև:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ