Պոմպեոն կողմ է Սիրիայի քաղաքական գործընթացներին Ասադի կառավարության մասնակցությանը

Պոմպեոն կողմ է Սիրիայի քաղաքական գործընթացներին Ասադի կառավարության մասնակցությանը
11.01.2019 | 23:38

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կողմ է Սիրիայի քաղաքական կառույցների ձևավորման գործընթացներին Ասադի կառավարության մասնակցությանը՝ այդ երկրում զինված հակամարտության ավարտից հետո` հայտարարել է Fox News հեռուստաալիքը, որը ուրբաթ օրը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարի հետ հարցազրույցը: Պոմպեոյի հայտարարություններն արվել են ի պատասխան հարցի՝ կիսում է իր նախորդի՝ Ռեքս Թիլերսոնի կարծիքը, որը անցյալ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ Բաշար Ասադը Սիրիայում քաղաքական ապագա չունի: Պոմպեոն բացասական է որակել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դերը: «Մենք ցանկանում ենք բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի բոլոր տարբերակները բաց լինեն այն դեպքում, երբ կսկսեն քաղաքական քննարկումները»,- հայտարարել է Մայք Պոմպեոն։ «Մենք մեծ հույս ունենք, որ կկարողանանք սեղանի շուրջ հավաքել տարածաշրջանի բոլոր վատ դերակատարներին, ռուսներին և իրանցիներին, ինչպես նաև Ասադի կառավարության վարչակազմին և մյուս բոլոր շահագրգիռ կողմերին, որպեսզի նրանք հանդիպեն և զրուցեն, թե ինչպիսին կարող են լինել Սիրիայում քաղաքական կառույցները քաղաքացիական պատերազմից հետո»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao