Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փլուզում Արամի 23 հասցեում` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում

Փլուզում Արամի 23 հասցեում` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում
12.01.2019 | 15:45

Ուրբաթ օրը ժամը 21:48 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության (ԱԻՆ ՓԾ) հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պատահարի հետևանքով Արամի փողոցի տվյալ հատվածը որոշ ժամանակով փակ է լինելու երթևեկության համար: «Պարզվել է, որ փլուզվել են երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից թիվ 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Կա մնացած հատվածի փլուզման վտանգ», - հայտնում է ԱԻՆ-ը՝ խոստանալով լրացուցիչ տեղեկություն տրամադրել ավելի ուշ:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ