Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԲՀԿ-ն կունենա երկու, ԼՀԿ-ն՝ մեկ հանձնաժողով նախագահելու իրավունք

ԲՀԿ-ն կունենա երկու, ԼՀԿ-ն՝ մեկ հանձնաժողով նախագահելու իրավունք
12.01.2019 | 15:48

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կարծում են, որ խորհրդարանում պետք է ստեղծվի նոր՝ ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով։ «ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության հարթակը դատարկ է,- գտնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: -Քանի որ իշխանությունը չունի որևէ միտում դուրս գալու ԵԱՏՄ-ից, և պետք է փորձել օգտագործել այդ անդամակցությունը և հնարավորությունը, մենք գտնում ենք, որ պրոբլեմները, որի մասին մենք խոսել ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու լսումների ժամանակ, և այն պրոբլեմները, որոնք այսօր էլ են ամենօրյա ռեժիմով ավելանում, այդ խնդիրները լուծելու համար չպետք է մենք դա թողնենք միայն կառավարության մակարդակում շփումների վրա»:
ԲՀԿ-ում կարծում են, թե նոր հանձնաժողովը ոչ միայն ԵԱՏՄ հարցերի վրա պետք է կենտրոնանա, այլև՝ տարածաշրջանային: Միքայել Մելքումյանն առաջարկում է անվանել՝ Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով․ «Մենք խնդիրներ ունենք կապված ԵԱՏՄ շրջանակներում: Տեսանք Ղազախստանի դեպքերը վերջերս, 600 000 աշխատանքային միգրանտ ամեն տարի գնում է Ռուսաստան, գալիս է, խոսում ենք Իրան -Հայաստան երկաթուղու, բարձրավոլտ էներգետիկ համակարգի, գազի մատակարարման խնդրի: Էս բոլորը տենց չի, որ միայն զուտ լոկալ խնդիրներ են, արտաքին մարտահրավերներ են: Անհրաժեշտ է, որպեսզի գործեն նաև խորհրդարանական ինստիտուտները»:


Միքայել Մելքումյանը չթաքցրեց, որ քննարկումներ իշխանության հետ եղել, դրական ազդակներ են ստացել:
Հանձնաժողովների ստեղծման հարցը երկուշաբթի աշխատանքները սկսող Աժ առաջին նստաշրջանի օրակարգային հարցերից մեկն է լինելու: Ներկայացվում է Աժ որոշման նախագիծ, որով և հանձնաժողովների անվանումները, և թվաքանակն է սահմանվելու:
6-րդ գումարման խորհրդարանում կար 9 մշտական հանձնաժողով, Սահմանադրությամբ դրանց թիվը չի կարող լինել 12-ից ավելի:
«Իմ քայլից» չեն բացառում, որ հնարավոր է առաջարկեն 1-2-ով ավելացնել հանձնաժողովների թիվը: Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հնարավոր է համարում Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի բաժանումը։


Մարդու իրավունքների առանձին հանձնաժողովը միացվեց պետաիրավականին անցած գումարման խորհրդարանում՝ ՀՀԿ-ի առաջարկով: Այդ որոշման արդյունքում «Ելքը» զրկվեց հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորությունից:
«Քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում, և եթե ընդդիմությունը կարծի, որ իրենց էդպիսի հանձնաժողով պետք է: Էս կոնսուլտացիաների ընթացքում ես նաև լսել եմ որոշ ուժերի կողմից հակառակ կարծիքը՝ հրաժարվել են ունենալ մարդու իրավունքների հանձնաժողով, և եթե ստացվի, որ ընդդիմությանը այդ հանձնաժողովը պետք է, կարծում եմ, պիտի գնանք դրա ստեղծման ճանապարհով», - ասաց Միրզոյանը:


Թե 9-ի, թե 11 հանձնաժողովի դեպքում ԲՀԿ-ն կունենա երկու, ԼՀԿ-ն 1 հանձնաժողով նախագահելու իրավունք: Սահմանադրությամբ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են յուրաքանչյուրի պատգամավորների թվի համամասնությամբ: Ամենամեծ խմբակցությունը կունենա իշխանական «Իմ քայլը»: Մեծությամբ երկրորդը ԲՀԿ-ն է, երրորդը՝ ԼՀԿ-ն: Հանձնաժողովների նախագահների ընտրությունները տեղի կունենան, երբ կորոշվեն քանակն ու անվանումները:
Որոշ հանձնաժողովների դեպքում հայտնի են իշխանական «Իմ քայլի» նախագահների թեկնածուները: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը տեսնում է Անդրանիկ Քոչարյանին, Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վլադիմիր Վարդանյանին, Կրթության հարցերի հանձնաժողովում՝ Մխիթար Հայրապետյանին, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Վարազդատ Կարապետյանին,առողջապահության հանձնաժողովը մտադիր են վստահել Նարեկ Զեյնալյանին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Ռուբեն Ռուբինյանին: Մտադիր են պահպանել Եվրաինտեգրման հանձնաժողովը։ Նախորդ խորհրդարանում այդ հանձնաժողովը ղեկավարում էր ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Թե ում որ հանձնաժողովների ղեկավարների պաշտոններում են պատրաստվում առաջադրել, ԲՀԿ-ից դեռ չեն բացահայտում:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ