Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Ինչպես տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը
12.01.2019 | 15:49

7-րդ գումարման ԱԺ-ն աշխատանքները կսկսի հունվարի 14-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 10:00-ին: Առաջին նստաշրջանի նիստի բացումը «ԱԺ կանոնակարգ օրենքի» համաձայն՝ կանի տարիքով ավագ պատգամավորը, նա կվարի նիստը, մինչև ԱԺ նախագահ ընտրելը: Նախորդ գումարման Աժ առաջին նիստը վարել էր ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից Կնյազ Հասանովը: Այս խորհրդարանում ևս Հասանովը տարիքով ավագ պատգամավորն է՝ 74 տարեկան: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները կերդվեն, ԿԸՀ արձանագրության հիման վրա պաշտոնապես կհայտարարվի Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը:


Այնուհետև նիստը նախագահողը կհայտարարի առաջին նստաշրջանի օրակարգը` հաշվիչ հանձնախմբի ստեղծում, ԱԺ նախագահի, երեք տեղակալների ընտրություն, կառավարության առաջարկությամբ` կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և այլն:
ԱԺ նախագահն առաջին նստաշրջանի նիստում հանդես կգա խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, Խորհրդի կազմավորման հայտարարությամբ:
Առաջին նստաշրջանը կավարտվի Աժ նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա հայտարարությամբ:


Նորընտիր Ազգային ժողովը ունի 132 պատգամավոր: ԱԺ նախագահի թեկնածու «Իմ քայլը» դաշինքն առաջադրել է Արարատ Միրզոյանին: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն թեկնածուներ չեն առաջադրել, փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլն» առաջադրել է Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին, ԲՀԿ թեկնածուն՝ Վահե Էնֆիաջյանն է, ԼՀԿ թեկնածուն՝ Մանե Թանդիլյանը:
Խորհրդարանական խմբակցություններն արդեն հայտարարել են խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների անունները. «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Լիլիթ Մակունցը, ԲՀԿ-ն քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Արման Աբովյանի թեկնածությունը, խմբակցության ղեկավարի մասով հայտարարություն չի եղել: ԼՀԿ խմբակցությունը կղեկավարի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, քարտուղարը կլինի Գևորգ Գորգիսյանը:


Հավանաբար ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն կդառնա 11: Նոր հանձնաժողովներից մեկը կլինի ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը, որը կնախագահի ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:
«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի: 7-րդ գումարման խորհրդարանը վարչապետ չի ընտրելու՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին, իսկ կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո 15-օրյա ժամկետում:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ