Ջեյմի Դեվիս
 

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, Արցախ չի մեկնել

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, Արցախ չի մեկնել
12.01.2019 | 15:53

Մանվել Գրիգորյանը Հայաստանում է, նա Արցախ չի մեկնել`ասել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը: «Նրա հետ խոսել եմ թե երեկ երեկոյան, թե առավոտյան։ Ինչպե՞ս կարող է այս լուրը համապատասխանել իրականությանը, երբ ես նրա մոտ եմ գնացել ճանապարհը փակելու ժամանակ»,- ասաց նա։


Մկրտչյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բացասական դինամիկա ունի. «Ապացուցվել է, որ առողջության վատթարացումը պայմանավորված է կալանքով, իսկ կալանքի անհամապատասխանության մասին պետք է փորձագետները եզրակացություն տան։ Թեպետ պարտադիր չէ, որ այդ կալանքի անհամապատասխանությունը լինի, քանի որ փաստն այն է, որ կալանքը կրելու ժամանակ նրա առողջական վիճակը վատացել է։ Այն, որ այս հիվանդությունները կալանքի պայմաններում հնարավոր չէ բուժել, սա էլ է ապացուցվել, իսկ թե այդ հիվանդությունը կալանքի հետ համատեղելի է, թե ոչ, երկրորդական է, քանի որ այսպես թե այնպես Մանվել Գրիգորյանը չպետք է կալանավորվի»,- եզրափակեց Արսեն Մկտչյանը։


Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը սկսել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանը պետք է որոշում կայացներ՝ Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր, թե ոչ: Նիստին զուգահեռ ընթանում էր բողոքի ակցիա, դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Դրանից անմիջապես հետո Էջմիածնում բողոքի ակցիաներ էին սկսվել՝ պահանջելով նրան կրկին կալանավորել, քանի որ, ըստ նրանց, Մանվել Գրիգորյանը ազատության մեջ գտնվելով՝ իրենից վտանգ է ներկայացնում:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Natalia Oreiro in Yerevan