ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման որևէ նախադրյալ չկա

Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման որևէ նախադրյալ չկա
12.01.2019 | 21:59

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի համոզմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման նախադրյալ չկա: Իր առաջին մամուլի ասուլիսում նա ասել է. «Այսօր, ներկա պայմաններում [Ռուսաստանի հետ] դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկխոսության, նոր հարաբերությունների որևէ նախադրյալ չեմ տեսնում: Չեմ կարծում, որ այսօր իրավիճակը Վրաստանին հնարավորություն է տալիս Ռուսաստանի հետ որևէ տեսակի հարաբերություններ ստեղծել»:

Զուրաբիշվիլին ասել է, որ առաջին այցը կատարելու է Բրյուսել: «Իմ առաջին այցերից մեկը նաև Աֆղանստան կլինի: Դրա ժամկետները, սակայն, ես չեմ կարող բացահայտել՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: Աֆղանստանում գտնվող երկու ռազմակայաններում` Բագրամում և Մազարի Շարիֆում 800 վրացի զինծառայողներ են տեղակայված:

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ