Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիայի իշխանությունների պնդմամբ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի օդանավակայանին հարող տարածքը

Սիրիայի իշխանությունների պնդմամբ Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի օդանավակայանին հարող տարածքը
12.01.2019 | 22:00

Սիրիայի իշխանությունները պնդում են, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի միջազգային օդանավակայանին հարող տարածքը:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հարձակումը պատկերող տեսանյութ է տարածել` հաղորդելով, որ կառավարական բանակի հակաօդային պաշտպանության ուժերը պատասխան կրակ են բացել: Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելական հարձակման հետևանքով վնասվել են Դամասկոսի օդանավակայանի հարևանությամբ գտնվող պահեստները:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ