Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Երևան-Էջմիածին ճանապարհը առժամանակ բացվեց

Երևան-Էջմիածին ճանապարհը առժամանակ բացվեց
12.01.2019 | 22:06

Երևան-Էջմիածին ճանապարհը շարունակում է փակ մնալ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքող ցուցարարների կողմից: Ցուցարարները պահանջում են նորից կալանավորել Մանվել Գրիգորյանին: Իրավիճակը լարվել է, ոստիկանները փորձել են ուժով բացել ճանապարհը, բայց ցուցարարները չեն հեռանում: Փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը մարդկանց համոզում է բացել ճանապարհը: Ցուցարարները պահանջում են, որպեսզի դեպքի վայր գան Արմավիրից ընտրված պատգամավորները: Նրանց այցելեց «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր ընտրված Հայկ Սարգսյանը: Նա կոչ արեց բացել ճանապարհը:
«Առավոտից հարյուրավոր ահազանգեր ենք ստացել մեր քաղաքացիների կողմից, ովքեր ահազանգում ու ասում են՝ մի բան արեք, որ այդ ճանպարհը բացվի: Հասկանում ենք ձեր բողոքը ու զայրույթը, բայց սա լուծման ձև չէ: Ինչքան էջմիածնեցին տուժել է Մանվելից, հիմա ձեր այս գործողությունների պատճառով շարունակում է տուժել նույն Մանվելի պատճառով, ինչն անթույլատրելի է: Պայքարի ուրիշ տարբերակներ կան, հրապարակներն են»,- ասաց Հայկ Սարգսյանը: Նա նշեց, որ երբ իրենք փողոց են ելել ու պայքարել ասել են՝ դատական համակարգը պետք է առողջացվի: Նա ասաց, որ երաշխավորում է, դատական համակարգը կառողջացվի, նոր խորհրդարանն սկսում է գործել: Ցուցարարները չեն համոզվում և չեն բացում ճանապարհը:


Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել այսօրվա ցույցն ու հանդիպել երկուշաբթի և բողոքի ակցիա կազմակերպել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: Նրանք բացեցին օդանավակայան տանող ճանապարհը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բողոքը պետք է լինի թիրախային: Նա նշեց, որ եթե մարդիկ դեմ են Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, բողոքը պետք է անցկացնեն դատարանի շենքի դիմաց: Նա նշեց, որ երկուշաբթի դատարանը քննելու է հարցը, ուստի ակցիան պետք է շարունակել երկուշաբթի: «Դուք ձեր բողոքի ակցիան կազմակերպեք դատարանի դիմաց, որ թիրախային լինի ձեր բողոքը»,- ասաց Հայկ Սարգսյանը: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենք բացելու են փողոցը, բայց երբ, իրենք կորոշեն: Պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ դատական համակարգը պետք է առողջացվի, իրենք քննարկելու են հարցն ու գտնելու են լուծման ուղիներ: Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում օդանավակայան տանող ճանապարհին` ասաց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը: «Տեղյակ է և հորդորում է, որ ճանապարհը բացեն»,- ասաց Աղասի Կիրակոսյանը՝ նշելով, որ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մարդիկ բացեն ճանապարհը: Նա նշեց, որ ցույցին մասնակցող պատգամավոր Հայկի հետ էլ քննարկել են հարցը, թե ինչպես համոզեն բացել ճանապարհը: Ցուցարարների մոտ է եկել «Իմ քայլը» դաշինքի ևս մեկ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցանկանում են Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ հայտնել անվստահություն: Ենգիբարյանն ասաց, որ իրենք ներկա չեն որպես գործող պատգամավորներ, քանի որ լիազորություններն ուժի մեջ չեն մտել: Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենսդիր իշխանությունը չի միջամտում դատական իշխանությանը: «Մենք հանգամանորեն քննարկել ենք դատական իշխանության բարեփոխումների խնդիրները: Մենք մտածում ենք նույն կերպ»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ